Հարցազրույց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ։

-Ձայների 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ հարաբերակցությամբ Եվրախորհրդարանն ընդունեց Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձև, որով Եվրամիության օրենսդիր մարմինը գործադիր իշխանությանն առաջարկում է դիտարկել Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը: Ինչպե՞ս եք պատկերացնում այս գործընթացը։

-ԵԽ-ն հանձնարարեց Եվրոպական հանձնաժողովին ՀՀ-ին առաջարկ անել՝ ԵՄ-ին անդամակցելու հայտ առաջարկել։ Հայաստանին կանաչ լույս տրվեց այդ գործառույթը սկսելու համար։ Ենթադրվում է, որ ՀՀ-ում այդ հարցը պետք է որոշվի հանրաքվեով։ Հանրաքվեի դրական արդյունքի դեպքում ՀՀ-ն կարող է ներկայացնել հայտ։

-Ի՞նչ է սա Հայաստանին տալիս։

ՀՀ-ն երկու խոշոր խնդիր ունի․ Թուրքիայի հետ փակ սահմանը և Ադրբեջանի հետ հակամարտությունը։ Եթե ՀՀ-ին հաջողվի անցնել բոլոր փուլերը և ԵՄ անդամ դառնալ, իսկ Թուրքիան մինչ այդ ՀՀ-ի սահմանը չբացի, պետք է ընտրություն կատարի։ ՀՀ-ի սահմանը դառնում է Թուրքիայի հետ ԵՄ սահման, կամ նա պետք է բացի սահմանը, կամ պետք է փակի Հունաստանի և Բուլղարիայի հետ սահմանները՝ ԵՄ-ի հետ սահման չունենա։ Ադրբեջանն էլ եթե ցանկանում է իր հարաբերությունները պահմանել ԵՄ-ի հետ, ապա ստիպված է լինելու ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր ստորագել և սահմանները բացել։ Սա աշխարհքաղաքական նոր իրողություն է դառնում մեր «ցուլերի» համար, որ ասում էին մեր կարմիր շորերը հանեք։ Մենք կարող ենք մնալ մեր ազգային տարազներով և «ցուլերը» պետք է իրենց համար որոշում կայացնեն՝ իրենք իրենց շորերն են հանում, որովհետեև ավելի մեծ «ցուլեր» գոյություն ունեն։ Այսպիսով մեր թշնամի հարևանները փաստի առաջ են կանգնում, քանի որ ՀՀ-ն առանց զիջումների կարող է հասնել այդ կոնֆլիկտների կարգավորմանը։

Իսկ ներքաղաքական ի՞նչ փոփոխություններ կլինեն։

Եվրոպական ստանդարտներ օրենսդրության մեջ․ դատարան, դատախազություն, քննչական մարմիններ, ուժային կառույցներ, տնտեսական կառույցներ։ Այդ ամբողջը կարող է բարեփոխվել դրական առումով, որովհետեև այն Եվրոպայում ավելի բարձր մակարդակի վրա է, քան ՀՀ-ում։ Սա ծրագիր է։ Եթե չլիներ հակամարտությունը ՀՀ-ն այսպիսի առաջարկ չէր ստանա։ Սա պայմանավորված է այն ճգնաժամով, որն առաջացավ ՌԴ-ի և ԵՄ-ի միջև։ Հասկանալի է, որ ՀՀ-ն լուրջ խնդիրներ ունի բարեփոխումների առումով՝ կոյուղուց սկսած, խորհրդարանից վերջացրած կարիք ունի բարեփոխվելու։ Մինչ օրս ՀՀ իշխանություններն այս ամենը լղոզած պահում էին, հիմա եկել է որոշում կայացնելու ժամանակը։Կտեսնենք՝ իշխանություններն այս պատմական շանսը կօգտագործե՞ն, թե՞ հակադրվելու են։

Իսկ ինչո՞ւ պետք է հակադրվեն։

Ես անվստահությամբ եմ վերաբերվում Նիկոլ Փաշինյանին։ Պատճառն իմ համոզմունքն է, որ Նիկոլ Փաշինյանը դվադրության մասնակից է՝ 2018 թվականից սկսած։ Հիմա արդեն Ալիևի հայտարարություններից կարելի է փազլի այս բաղադրիչը լրացնել։ 2018 թվականի ընտրություններից հետո մտավ դավադրությունների մեջ՝ Արցախի դեմ։ Ես հիմա մտավախություն ունեմ, որ նա նոր դավադրության մեջ է ՀՀ-ի դեմ, որովհետեև պաշտպանական շրջանները չեն կառուցվում, չի իրականացվում տարածքային ամբողջականությունն իրականացնելու բոլոր միջոցները, ջանասիրություն չի գործադրվում զինվորների կյանքը փրկելու համար։ Նման կառավարությունը ոնց կարող է ՀՀ-ի համար մի լավ բան անել, նրանք մտածում են դավադրական տիրույթներում աչոկներ շահել, նման ձևով իշխանությունը պահել։ Ես ինչպես հասկանում եմ ԵԽ բանաձևից Նիկոլ Փաշինյանի «լեզվից են բռնել», իր հայտարարություններին են հղում անում։ ԵԽ-ի բանաձևը ՀՀ-ին բերելու է այն դրության, որը եղել է 2013 թվականի ընտրություններից հետո։

Ինչո՞ւ է Եվրոպան ՀՀ-ի համար կանաչ լույս վառում։

Դա արվում է ԵՄ-ի տարածքն ընդլայնելու, այնպիսի աշխարհաքաղաքական տարածք ստեղծել, որը գլոբալ խնդիրների համար ստեղծում է առավելագույն բարենպաստ պայմաններ։ Նրանք հարց են դրել, որ Հարավային Կովկասը դառնա ԵՄ-ի մաս։ Բոլոր գլոբալ կոմունիկացիաները, որոնք այստեղով անցնում են, գործոններից մեկն է, երկրորդ գործոնը քաղաքական ազդեցությունն է։ Այս մասին բաց ասվում է, որ պետք է ՌԴ-ի և Թուրքիայի ազդեցությունը նվազեցնել։

Նարեկ Կիրակոսյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest