Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը:

ՊՆ-ն մանրամասներ չի հայտնում; Միայն հաղորդում է, որ զինծառայողը մահացել է փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետեւանքով։

Ավագ Զաքարյանը Արարատ գյուղից էր, ընտանիքում երեք զավակ էին։ ԱՐարատ գյուղի վարչական ղեկավար Ռաֆիկ Վարդանյանը Forrighst.am-ին հայտնեց, որ Ավագը մի քանի ամսվա զինծառայող էր։

«Նա շատ երիտասարդ էր, 19 տարեկան։ Ես անձնական շփում չեմ  ունեցել նրա հետ, գիտեմ, որ խելացի տղա էր։ Այսօր ամբողջ գյուղը, ընտանիքի բոլոր հարազատները  հավաքվել են Զաքարյանների տանը։ Հարազատները ի վիճակի չեն խոսելու, այնպիսի սուգ է։ Դեպքի վերաբերյալ հարազատները ոչ մի տեղեկություն չունեն։ Սպասում են համապատասխան մարմինների պատասխանին”, — ասաց նա։

Ռաֆիկ Զաքարյանը ասաց նաև, որ Ավագի  հարազատները ամեն օր նրա հետ խոսել են։  «Ամենօր էլ խոսել են նրա հետ, բայց որևէ խնդիր չի եղել։ Հարազատների խնդիրը հիմա երեխային  հողին հարնձելն է”։

Առայժմ Ավագ Զաքարյանի մարմինը չեն բերել։ Ըստ որոշ տեղեկությունների, մարմինը Վեդիի դիահերձարանում է։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest