Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը դատապարտվել է 3 տարի 7 ամիս 13 օր պայմանական ազատազրկման։

Դատավորը հայտարարել է, որ Չարչյանի նկատմամբ պատժամիջոցը պայմանականորեն չի կիրառվի և կսահմանվի փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով, ինչը նշանակում է, որ Չարչյանը ազատության մեջ կմնա։

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի կազմում պատգամավորի մանդատ ստանալուց առաջ Չարչյանին մեղադրանք էր առաջադրվել իր ղեկավարած «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցներին 2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Նա, սակայն, մեղադրանքը չէր ընդունում։

«Սահմանվեց փորձաշրջան, սա նշանակում է, որ Չարչյանն անազատության մեջ չի գտնվելու։ Դատավճռի մասով մենք ունենք անհամաձայնություն, մենք ի սկզբանե ասել ենք, որ Չարչյանն անմեղ է, ու տվյալ պարագայում պետք է կայացվեր արդարացման ակտ։ Դատական ակտը նորից բողոքարկելու ենք և փորձելու ենք արդարությունն արդարացման տեսանկյունից վերականգնել վերաքննության կարգով»,– լհայտարարել է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսյանյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest