Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ադրբեջանում կեղծ մեղադրանքներով կալանավորված Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի բողոքը և ուժի մեջ է թողել նրա կալանքը 4 ամսով երկարաձգելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հունվարի 25-ին առաջին ատյանի դատարանը Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 4 ամսով երկարաձգելու որոշում էր կայացրել։  Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանին 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել 2023 թվականի սեպտեմբերի 28-ին։ Նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ և/կամ խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։ Ադրբեջանի իրավապահ մարմինները Վարդանյանին ապօրինի առևանգել և ձերբակալել էին Լաչինի միջանցքից՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest