Հունվարի 20-21-ը Վիեննայում Արարատ Միրզոյանը հանդիպել է եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում հավատարմագրված Հայաստանի դեսպանների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին hայտնում է ԱԳՆ-ն X-ի միրոբլոգում:

ԱԳ նախարարի դիտարկումներին հաջորդել է Հարավային Կովկասում առկա իրավիճակի, կայունության հաստատմանն ուղղված ջանքերի, խաղաղության օրակարգի, խնդիրների, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ օրակարգի ամրապնդման հեռանկարների քննարկումը: Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest