ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից 13.01.2023թ.-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Բ․ Մ․-ն, մշտական տեղակայման վայր տեղափոխվելու նպատակով, դուրս է եկել մարտական դիրքից և շարժվել դեպի հարակից դիրք:

Սակայն ժամը 14:30-ից հետո, եղանակային վատթար պայմաններում, զինծառայողը կորել է համածառայակիցների տեսադաշտից:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ հաղորդման առթիվ հունվարի 13-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։

Կազմվել է քննչական խումբ։ Կատարված որոնողական աշխատանքների արդյունքում, հունվարի 14-ին մարտական դիրքի հարակից ձորում` ձյան տակ, հայտնաբերվել է Բ․Մ․-ի դին։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest