«Ես կարծում եմ, որ բոլոր պարագաներում Սամվել Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որը օգուտ կլինի մեր ժողովրդին, իրեն չի խայտառակի բոլոր ժամանակներում  և կբացառի այն հանգամանքը, որ մեկ մարդ, նույնիսկ եթե նա հանրապետության նախագահ է, կարող է լուծարել այդ հանրապետությունը», այսօր դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա նշել է նաև, որ հանդիպումներ ունեցել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։

Նախկին նախագահը անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ թե Լեռնային Ղարաբաղի հարցի լուծում, ըստ էության չկար, սակայն այն որպես մահակ պահվել է Հայաստանի գլխին․ «Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը գիտակցաբար է զոհաբերել։ Երբ որ նա խոսում է ինչ-որ մահակների մասին, այսինքն, իր համար Լեռնային Ղարաբաղի հարցը մահակ էր Հայաստանի գլխին, ուղղակի ես չհասկացա՝ ո՞ր մահակների մասին էր խոսում, կամ ովքե՞ր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին։ Համանախագահնե՞րը, ովքեր 5 անգամ գրավոր հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին, որ այն պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ։ Ո՞ր երկրի մասին էր խոսում, այն երկրի, որ մեզ միլիարդներով անվճար կամ զեղչ գներով սպառազինություն է մատակարարել»։

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest