Ազատությունը գրում է.

Հայաստանի և Ռուսաստանի միջև դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և քաղաքական կամքի դեպքում դրանք կհաղթահարվեն, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ շեշտելով՝«հենց ռուս-հայկական կապերի կայուն և համակարգված զարգացումն է, որը համապատասխանում է երկու պետությունների ժողովուրդների հիմնարար շահերին»։

Նշելով, որ Մոսկվայի և Երևանի միջև «տպավորիչ տեմպերով» զարգանում են առևտրատնտեսական կապերը և արդյունաբերական երկխոսությունը՝ Լավրովը դրանք երկու երկրների «հարաբերությունների հիմքն» է համարել, ինչպես նաև «կարևորագույն օգնություն՝ Հայաստանի տնտեսության կայունության և Հայաստանի բնակչության բարեկեցության համար»։

Ռուսաստանի արտգործնախարարը Արևմուտքին կրկին մեղադրել է Հարավային Կովկասից Մոսկվային դուրս թողնելու փորձերի մեջ։

«Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ամբողջ Հարավային Կովկասին, նրանց խնդիրն է դուրս մղել Մոսկվային», — ասել է Լավրովը՝ նշելով, թե «Հայաստանն այժմ կանգնած է մի շարք մարտահրավերների առջև, որոնք հնարավոր չէ հաղթահարել արևմտյան խաղացողների օգնությամբ:

«ԱՄՆ-ն և ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն հաստատել հանրապետությունում և Հարավային Կովկասում։ Նրանց խնդիրը բոլորովին այլ է՝ դուրս մղել Մոսկվային և տարածաշրջանային մյուս ուժերին, ստեղծել լարվածության նոր օջախ Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո»։

Ըստ Լավրովի՝ «այս բարդ իրավիճակից ելքը ակնհայտ է՝ ամենաբարձր մակարդակով իրականացնել Երևանի, Բաքվի և Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունները»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest