Փաշինյանն ու Ալիևը քննարկել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր: Այս մասինտեղեկացրել է Հանրային հեռուստաընկերությունը:

Ըստ աղբյուրի, հարցին` արդյոք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև քննարկումներ տեղի ունեցել են, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը պատասխանել է.

«ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձևաչափով»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest