Դեկտեմբերի 11-ից մեկնարկել է ԼՂ հայրենակիցների կենսաթոշակների նշանակման դիմումների ընդունման գործընթացը: Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։ Նրա խոսքով, այսօրվա դրությամբ հաստատվել է 15,639 դիմում:

«Ցուցակներն ամփոփվում են, և վաղը կկատարվի վերջիններիս կենսաթոշակների վճարումները: Այն կազմում է շուրջ 2,5 մլրդ դրամ: Վաղն ավելի քան 15 հազար մարդ կստանա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հաշվարկված կենսաթոշակները։

Նշեմ, որ կենսաթոշակները և նպաստները վճարվելու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենսաթոշակների և նպաստների տեսակներին համապատասխան կարգով և չափով»,-ընդգծել է փոխնախարարը։

Պաշտոնյան նաև ասել է, որ արդեն մեկնարկում է ԼՂ-ից  բռնի տեղահանվածների երեխայի ծննդյան միանվագ ու մինչև երկու տարեկան երեխաների նպաստների առցանց դիմումների ընդունումը։

«3 և ավելի երեխայի դեպքում միանվագ տրվող աջակցություն Արցախից բռնի տեղահանված անձինք կարող են ստանալ միայն ՀՀ քաղաքացի դառնալուց հետո։ Տեղահանվածների նպաստները կտրամադրվեն հետադարձ ուժով»,- հավելել է նա։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest