Ազատությունը գրում է․

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218 քաղաքացի, 120-ը՝ վիրավորավորվել, 21 քաղաքացի անհետ կորած է համարվում, «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակը։

«Արցախի այն բնակիչները, որոնք պայթյունի հետևանքով ունեն անհետ կորած անձ և դեռևս չեն դիմել վարույթ իրականացնող մարմնին, քննչական կոմիտեն հորդորում է դիմել՝ նույնականացում իրականացնելու համար»,- ասաց Գոռ Աբրահամյանը։

Նա նաև փոխանցեց, որ պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիներից 3-ի ինքնությունը դեռ չի պարզվել։

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստում ուժեղ պայթյուն տեղի ունեցավ։ Այդ օրը Արցախից հայտնեցին, որ կան զոհեր, վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն էր խոսել ականատեսների հետ և նրանց հղում անելով նշում էր, որ կրակից մոտ 100 մարդ մոխրացել է։ Երեք օրում պայթյունից բոլոր տուժածները տեղափոխվեցին Հայաստան՝ հիմնականում ծանր, կայուն ծանր վիճակում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest