Մոսկվայի և Երևանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կա՛մ արդեն իրականացվել են ճիշտ ժամկետում և բարձր որակով, կա՛մ գտնվում են իրականացման վերջնական փուլում։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ТАСС-ին տված հարցազրույցում:

«Քննարկվում են նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր երկրների միջև նոր համաձայնագրեր», — ասել է դեսպանը։

Ռուս դիվանագետը նաև նկատել է, որ իսկապեսկան հարցեր պայմանագրով պարտավորությունները կատարելու հարցում․ «Որոշ առանձին պայմանագրերի դեպքում իսկապես կան հարցեր՝ կապված ռուսական ձեռնարկությունների՝ պաշտպանական պետական պատվերը կատարելու պարտավորությունների հետ, բայց դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության արդյունքում»։

Հիշեցնենք՝ ՀՀ իշխանությունները բազմիցս տարբեր առիթներով հայտարարել են, որ ՌԴ-ն վճարված գումարի դիմաց Երևանին չի մատակարարել անհրաժեշտ զինատեսակներ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest