ԱԺ անվտանգության և պաշտպանության  հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել և հաստատվել է «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը։

Հարցը զեկուցող Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը ներկայացնելով նախագիծը, ասել է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին այսուհետ պաշտոնի կնշանակի ու պաշտոնից կազատի ոչ թե նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, այլ հենց վարչապետը։

Նախատեսվող փոփոխությունների ընդունումից հետո ԱԱԾ տնօրենը և տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ազգային անվտանգության մյուս ծառայողները՝ զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք։

Ըստ պաշտոնյայի, քանի որ նոր կարգավորումներով  ԱԱԾ տնօրենը և տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող, հետևաբար առաջարկվում է, որ նրանց դեպքում գեներալի կոչումը պարտադիր չլինի։

Նշենք, որ ներկա կարգավորումներով ԱԱԾ տնօրենի ու տեղակալների պաշտոնները համարվում են զինվորական ծառայության պաշտոններ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest