ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ակնկալում է դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Ցանկանում եմ խնդրել ձեզ փոխանցել իմ ամենաջերմ ողջույնները ձեր պետությունների ղեկավարներին, որոնց ես ակնկալում եմ տեսնել շատ շուտով՝ դեկտեմբերի վերջին՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում և Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ»,-ասել է նա Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest