ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում հետևյալ գրառումն է կատարել ԵՄ խորհրդի որոշման վերաբերյալ.

«Շնորհավորում եմ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իմ գործընկերներին և երեք երկրների ժողովուրդներին՝ Եվրոպական խորհրդի կողմից ընդունված կարևոր որոշումների կապակցությամբ: Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի, նրանց համար, ովքեր կիսում են ժողովրդավարական սկզբունքները»։

Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել, իսկ Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest