«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նախագծում կան ենթակառուցվածքներ, որոնք արդեն մշակված են և իրականացման փուլում են, ինչպիսին է, օրինակ, «Հյուսիս-հարավ» ճանապարհը: Այս մասին այսօր Հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մնացած մասերով դեռեւս լրացուցիչ հետազոտությունների կարիք ունենք, որպեսզի ունենաք վերջնական ծրագրի արժեքը: Բայց կարող եմ ասել, որ հարավային Հորադիզ-Երասխ երկաթուղու ինդիկատիվ արժեքը մենք դեռևս մեկ տարի առաջ ստացել ենք կարծիք, և դա կազմում էր շուրջ 230 մլն դոլարին համարժեք դրամ՝ ամբողջական վերականգնելը»,-ընդգծել է նա:

Հարցին, թե ո՞ր քարտեզներով է իրականացվելու սահմանազատումը, փոխվարչապետը պատասխանել է. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեզ համար որպես մեկնարկային քարտեզ ընդունում ենք 1975-1990 թվականների ամենաթարմ քարտեզները։ Մենք աշխատելու ենք բացառապես տոպոգրաֆիկ, պրոֆեսիոնալ քարտեզներով և նաև պետք է աշխատենք բացառապես փաստաթղթերով, որոնք ունեն իրավական նշանակություն»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest