Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 32 հայ ռազմագերիներից որևէ մեկը քաղաքացիական բժշկական կենտրոն չի տեղափոխվել։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Իրականացվել է նախնական բժշկական ուսումնասիրություն, բուժզննություն: Այս պահին քաղաքացիական բժշկական կենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա կարիքը չի եղել: Բոլոր կարիքները գնահատվել են, և ինչ որ անհրաժեշտ է եղել, հետազոտություններ իրականացվել են»,-ասել է Ավանեսյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest