Եթե Ադրբեջանը չհրաժարվի պայմանավորվածություններից և սկզբունքներից, ապա մոտ ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է շատ իրատեսական: Այդ մասին դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Ննրա խոսքով, երեկ տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև տեղի է ունեցել գերիների փոխանակում։

«Չէի ուզի կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա և կուզեի առնվազն երեկվա իրադարձությունը համարել զրոյական մի կետ, որից մենք կկարողանանք ջանքեր գործադրել, որպեսզի հետագա բոլոր լուրերը ավելի շատ վկայեն ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մեծացման և ոչ թե հակառակի մասին»,- ընդգծել է Փաշինյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest