«ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինվորականների փոխանակումը», ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը ու հավելել․

«Մենք խրախուսում ենք այդ քայլը և բանակցություններ ենք վարել երկու կառավարությունների հետ։ Ողջունում ենք այսօր ավելի վաղ ձերբակալված հայերի և ադրբեջանցիների վերադարձը, ինչպես նաև հաղորդագրություններն այն մասին, որ քննարկվում են կողմերի միջև վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցներ: Մենք շարունակելու ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ գործընթացն առաջ տանելու համար։ Մենք նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ պատրաստ են դրան ձգտել»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest