Մենք երբեք չենք ասել, որ չենք շարունակում համագործակցել Ադրբեջանի հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Դա կհակասի մեր՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերին… Մենք շարունակում ենք չափումներ կատարել ուղղակիորեն Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ պարզաբանելու համար, օրինակ՝ Ադրբեջանի դեպքում, որտեղ մենք մտահոգություններ ունենք։

Մեզ մտահոգում էր վերջին շրջանում լրագրողների բերման ենթարկելու միտումը։ Մենք շարունակում ենք կոչ անել նրանց հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչպես նախկինում ասել եմ այս ամբիոնից: Եվ մենք նաև շարունակում ենք նրանց հետ ներգրավվել Հայաստանի հետ կայուն խաղաղության որոնումներում, և դա մի բան է, որը կշարունակի մնալ մեր ուշադրության կենտրոնում», — հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest