Առնվազն 53 լրագրող է զոհվել հոկտեմբերի 7-ից՝ Իսրայելի և «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) պատերազմի մեկնարկից ի վեր։Այս մասին հայտնում է Նյու-Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) նշում է, որ զոհվածներից 45-ը պաղեստինցի լրագրողներ են, չորսը՝ իսրայելցի, մեկը՝ լիբանանցի։ Լրատվամիջոցների երեք աշխատակից անհետ կորած է, 11-ը` վիրավոր, 18-ը՝ ձերբակալված։

Թե որտեղ են աշխատել սպանված ու վիրավոր լրագրողները, չի հաղորդվում։

Մեկ ամիս առաջ Լրագրողների պաշտպանության կոմիտեն հայտնել էր 31 լրագրողի մահվան մասին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest