ԺՆԵՎ (14 նոյեմբեր 2023) – ՄԱԿ-ի ճշմարտության խթանման, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խրախուսման հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին 2023 թվականի նոյեմբերի 16-ից 24-ը պաշտոնական այցով կգտնվի Հայաստանում։

Իր այցի ընթացքում ՄԱԿ-ի փորձագետը կգնահատի ճշմարտության, արդարադատության, հատուցման, հիշատակման և չկրկնվելու երաշխիքների խրախուսման ոլորտներում միջոցները, որոնք ընդունվել են Հայաստանի իշխանությունների կողմից՝ անդրադառնալու հակամարտության, պետության կողմից ​​բռնաճնշման կամ քաղաքացիական անկարգությունների ժամանակ մարդու իրավունքների լուրջ խախտումներին։

Փորձագետը կհանդիպի կառավարության պաշտոնյաների, օրենսդիր մարմնի, դատական ​​իշխանության, անվտանգության ուժերի, մարդու իրավունքների ազգային ինստիտուտի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անդամների, զոհերի խմբերի և միջազգային հանրության ներկայացուցիչների հետ: Նա կայցելի Երևան և հանրապետության այլ վայրեր:

2023 թվականի նոյեմբերի 24-ին Հատուկ զեկուցողը մամուլի ասուլիս կհրավիրի տեղական ժամանակով ժամը 10:30-ին ՄԱԿ-ի գրասենյակի նիստերի դահլիճում (Պետրոս Ադամյան 14): Լրագրողների մուտքը խիստ սահմանափակ է։

Սալվիոլին իր զեկույցը Մարդու իրավունքների խորհրդին կներկայացնի 2024 թվականի սեպտեմբերին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest