Հոկտեմբերի 14-ին Երևանում Կիևյան կամրջից ցած է նետվել 17 տարեկան նույնասեռական մի տղա։ Նրա անձը մինչ օրս գաղտնի են պահում։

Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Նրա մարմինը Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են ոստիկաններն ու պարեկները։ Հայտնի է, որ մինչ այդ տղայի հայրը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ տղան տնից դուրս է եկել՝ ասելով, որ գնում է ինքնասպան լինի:

Հետագայում տղայի ընկերները հարցազրույցներ էին տվել epress.am կայքին, պատմելով, որ տղան  տարբերվող արտաքին ուներ, որ հայրը  նրան ծեծում էր, որ մի քանի անգամ արյունոտ վիճակում են նրան տեսել, պարբերաբար նրան ստիպում էին խուզել մազերը, իրերն էին դեն նետում, նվաստացնում էին։

Ի վերջո, երիտասարդի լուսանկարները, ատելության  մեկնաբանություններով ուղեկցվող տարածվել էին տելեգրամյան ալիքներով, ինչը ընտանիքի հետ  նոր կոնֆլիկտ էր հրահրել։

Դեպքից մեկ օր հետո «Իրավունքի կողմ» ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը իր ֆեսբուքյան էջին գրել էր, թե լուրեր կան, որ տղան հոմոֆոբ ընտանիքի պատճառով է գնացել այդ քայլին։

Այսօր լուրերը հաստատեց «Փինք» ՀԿ գործադիր տնօրեն Հռիփսիմե Կիզոգյանը լրագրողների առաջ հաստատեց, որ ինքնասպանության պատճառը սեռական կողմնորոշումն է եղել և այն, որ երիտասարդի լուսանկարները համապատասխան գրառումներով տարածվել է սոցցանցերում և հասանելի է դարձել նաև տղայի ընտանիքի անդամների համար։

«Նրա սեռական կողմնորոշման հետ կապված եղել են հրապարակումներ սոցցանցերից մեկում՝ տելեգրամյան ալիքում, որտեղ պարբերաբար հրապարակվում են անձանց նկարներ ու թիրախավորում են անձանց՝ ցույց տալով, որ ավանդական արժեքներին՝ հայի կերպարին չեն համապատասխանում», — ասել է նա։

Պարզվում է, այդ նկարները տեսնելուց և որդու սեռական կողմնորոշման  մասին իմանալուց հետո ծնողները նրան դուրս են արել տնից, ապա նաև նրան  հեռացրել են աշխատանքից։  «Փաստացի անձը մնացել էր առանց որևէ աջակցության՝ նաև ծնողների կողմից։ Նրա ընկերները պատմել են, որ լարված հարաբերություն է ունեցել ծնողների հետ, ճնշված է եղել և, ցավալիորեն, որոշում է կայացրել ինքնասպանություն գործել», — հայտարարել է Հռիթսիմե Կիզոգյանը։

Մեկ տարում սա ԼԳԲՏ անձի մահվան երրորդ աղմկոտ դեպքն էր։

Անցյալ տարի  հոկտեմբերի 20-ին  Դավթաշենի կամրջից երկու երիտասարդներ են նետվել ու մահացել։

Ինքնասպան լինելուց առաջ տղաները ինստագրամ սոցցանցում լուսանկարներ էին  հրապարակել, որոնցում նրանք համբուրվում էին, իրենց ամուսնական մատանիներն էին  ցուցացդրում։ Նաև գրել էին՝  «Happy End․ լուսանկարներով կիսվելու և մեր հետագա գործողությունների վերաբերյալ որոշումները կայացրել ենք համատեղ»։

Հետագայում լուսանկարները ինստագրամ էջերից ջնջվեցին։ Տղաների ծնողները  հերքեցին  նրանց սեռական կողմնորոշման վերաբերյալ տեղեկությունները։ Նաև հայտնի դարձավ, որ տղաներից մեկը, իբր՝ սիրած աղջիկ է ունեցել։  Թվում է, տղաների սեռական «սխալ» կողմնորոշումը հերքելը ավելի առաջնային է համարվում, քան այն, որ  նրանք այլևս չկան։

Օգոստոսի 20-ին Կողբացու փողոցի բնակարաններից մեկում  հայտնաբերվեց  տրանսգենդեր, 28 տարեկան Արիադնայի դիակը դանակի բազմաթիվ հետքերով։

Լիլիթ Մարտիրոսյանը դեպքից մի քանի օր անց պատմել էր Forrights.am-ին, որ պատմել էր այն ժամանակի ներկայացմամբ, Արիանան, ինչպես տրանսգենդեր Արիադնան իր ընկերուհին էր, որ նա ծանր ճանապարհ է անցել, սեռափոխության վիրահատություն։ Ուզում էր երջանիկ լինել, չստացվեց։

«Անցած մի քանի ամսում քննությունը ոչ մի քայլ առաջ չի գնացել։ Սպանություն իրականացնողը կալանավորված է, բայց մենք մտավախություն ունենք, որ հանցագործությունը մեկ անձի ձեռքով չի տեղի ունեցել, այլ մարդիկ էլ են ներգրավված եղել։ Նրա մայրն էլ է այդպես կարծում, որ սա մի հոգու ձեռքի բան չի», — ասում է Լիլիթ Մարտիրոսյանը։

Կամուրջից ցած նետված տղային նա նույնպես ճանաչում էր։ Երկու անգամ  նա եկել է «Իրավունքի կողմ» ՀԿ-ի գրասենյակ։

«Առաջին անգամ նա եկավ, ընկճված վիճակում, խոսեց մեր իրավաբանների հետ, մեր աշխատողների։ Երկրորդ անգամ էլ տորթ էր բերել։ Ասեց՝ ուզում եմ այստեղ նշեմ ծնունդս, կարել՞ի է։ Իր հարազատների հետ չէր նշել։ Նա ինձ ասեց՝ շատ լավ է, որ մեզ տարածք եք տրամադրում, որ  մենք գանք, խոսենք, ուրիշ տեղ չենք կարողանում։ Դա վերջին անգամ էր, որ ես նրան տեսա։ Հետո իմացա, որ ինքնասպան է եղել», — վերհիշում է Լիլիթ Մարտիրոսյանը։

Նա չի հիշում ԼԳՏԲ անձանց նկատմամբ կատարված ոչ մի հանցագործություն, որ մինչև վերջ բացահայտված լինի։ Իրավապահ համակարգը որպես կանոն նման դեպքերում հովանավորում է հանցագործներին։

Հիշեցնենք՝ 2018 թվականի փետրվարի 28-ի գիշերը խոշտանգել, խեղդել, այրել էին ու փորձել էին սպանել տրանսգենդեր Ժակլին Ա-ին։ Այս դեպքով բռնարարը պատասխանատվություն չկրեց, քանի որ քննիչն ու դատախազը հանցագործի կողմից էին։ Հանցագործն անգամ չէր կալանավորվել։ Այս գործը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում է։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest