Նոյեմբերի 10-ին forrights.am կայքում հրապարակվել է իմ գրած «Մանկական տրավմաների սիրասուն զոհերը» վերնագրով մի հոդված, որն իրականում զրպարտություն է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի հասցեին, որին շփոթել եմ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ Նարեկ Բաբայանի հետ: Վերջինս, ըստ մամուլի հրապարակումների, այդ պաշտոնում նշանակվելուց հետո ձեռք է բերել 150 հազար դոլար արժեցող Toyota Land Cruiser 300 մակնիշի ավտոմեքենա: Հենց այս փաստն էլ հիմք է դարձել նկատելու, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը «մանկական տրավմաներով քաղաքական արենա մտած հերթական պաշտոնյան է»: Վերջինս ոչ մի կապ չունի հոդվածում նշված մեղադրանքների հետ, որոնց համար ներողություն եմ խնդրում ԱԺ պատգամավորից և նրա կնոջից, որի անունը նույնպես նշված է հոդվածում: Ուզում են նշել նաև, որ ամբողջությամբ իմն է հոդվածում տեղ գտած սխալների և մեղադրանքների պատասխանատվությունը:

Հոդվածը շտապողականության և ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է և ամենակարևորը՝ գրվել է առանց հանիրավի մեղադրելու դիտավորության:

Մհեր Արշակյան

Հ. Գ-Խմբագրությունը նույնպես ներողություն է խնդրում թյուրիմացության համար:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest