2024 թվականի հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ նախատեսվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։

«Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծը տեղադրված է e-draft.am հարթակում։ Վարժական հավաքներին ներգրավվելու է մինչև 2838 քաղաքացի, 2579-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից, 98-ը` ավագ ենթասպայական կազմից, 161-ը` սպայական կազմի պահեստազորայիններց՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռա-հրետանային մասնագիտություններով:

Նույն ժամանակահատվածում վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտա­կա­նություններ ունեցող մարմիններից պետք է ներգրավվի մինչև 10 միավոր ճանապարհաշինարարական տրանս­պորտային միջոց (անվավոր բազմաշերեփ էքսկավատոր­ներ (խրամա­տա­փորներ)՝ յուրա­քանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկացումը պլանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի համապա­տասխան որոշմամբ, դրանց նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը:

Բացի այդ, վարժական հավաքների ապահովման, այդ թվում նաև՝ ձևավորված առաջնագծում ինժեներական աշխատանքների կատարման նպատակով, անհրաժեշտություն է առաջացել ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավել համապատասխան տեսակի և քանակի տրանսպորտային միջոցներ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest