Հրթիռների գործով անցնող և շուրջ երկու տարի անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը համաձայնել է իր փաստաբանական թիմի միջոցով պատասխանել 168.am-ի հարցերին:

 – Պարոն Տոնոյան, նախ կցանկանայի «անպիտան հրթիռների» գործով դատական պրոցեսին անդրադառնայինք, ի՞նչ փուլում է, ի՞նչ սպասելիքներ ունեք: 2022թ. օգոստոսի 8-ին տարածված Ձեր հայտարարության մեջ նշել էիք, որ գործ ունենք քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդման հետ: Մնո՞ւմ եք այս կարծիքին:

 Այո, մնում եմ այդ կարծիքին, ավելին, կալանավորման 2 տարի և 1 ամսից ավելի ժամանակահատվածում վստահ եմ դրանում: Իրական արդարադատություն իրականացվելու պարագայում այս շինծու և «անպիտան» գործը փլուզվելու է: ՀՀ վարչապետը Հակակոռուպցիոն կոմիտեում հանդիպման ժամանակ ուղիղ նշել է, որ այն գործերով, որոնցով արդարացումներ կլինեն, պետք է պատասխանատվության ենթարկվեն նախաքննության մարմինները և համապատասխանաբար՝ վերջիններիս մեղադրանքները հաստատող դատախազները: Դե պատկերացրեք, թե իմ վերաբերյալ գործով քանի շահագրգիռ պաշտոնյա կա, որոնք բոլորը կխոչընդոտեն իմ արդարացմանը:

Ինձ ձերբակալելու համար քաղաքական համաձայնություն է տրվել ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որի բոլոր մասնակիցներն ինձ և հանրությանը հայտնի են: Ընդ որում, նրանցից 2-ն արդեն չեն պաշտոնավարում, և համոզված եղեք, որ ուշ թե շուտ վերոնշյալ որոշման կայացմանը մասնակցություն ունեցած բոլորը պատասխան են տալու: Բացի ինձնից, մոտ 10 գեներալ մեղադրվում են տարբեր քրեական գործերով, որոնցից 5-ն այս պահին կալանավորված են: Հարյուրավոր ավագ և կրտսեր սպայական կազմի զինվորականներ մեղադրվում են և տասնյակները կալանավորված են: Բանտախցերում զինծառայողներին զորատեսակներով են արդեն տեղավորում: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում:

Ամբողձական հոդվածը կարող եք կարդալ 168․ամ կայքում

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest