Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ։
Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել` ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Ըստ ԱԻՊԾ-ի՝ աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։
Պայթյունից հետո հաղորդվեց 290-ից ավելի տուժածի մասին, նրանք բոլորը տեղափոխվել են Հայաստան՝ օդային և ցամաքային ճանապարհներով:
Պաշտոնական տվյալներով՝ պայթյունից հաստատված մահերի թիվն այս պահին 68 է։ Առայժմ պարզ է միայն 21-ի ինքնությունը: 105 մարդու ճակատագիրն անհայտ է։ Աղետի պատճառների մասին պաշտոնապես առայժմ ոչինչ չի հաղորդվել․ ականատեսները պատմել են՝ անփութություն է եղել:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest