ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը Գորիսում նախ այցելեց թատրոնի շենք, որտեղ հաշվառում են Արցախից տեղահանվածներին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացնելով իրավիճակը՝ ծանոթացրեց, թե ինչպես են կազմակերպվում աշխատանքները։ Տիկին Փաուերը հետաքրքրվեց կարիքներով, թե ինչի աջակցություն ունեն այդ գործընթացում։

Կատարված աշխատանքները ներկայացրեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, որն արդեն երկու օր Գորիսում է։

Սամանթա Փաուերը կայցելի նաեւ Կոռնիձորի հումանիտար կայան, որտեղ էլ նախատեսված է նրա ասուլիսը։ Սակայն նախնական տեղեկություններով, ասուլիսին մասնակցելու են միայն օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչները։

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը կարեւորում է հումանիտար աղետի բոլոր կարիքների գնահատումը, որպեսզի համապատասխան օգնություն հասցվի, ինչպես նաեւ՝ միջազգային գործընկերներին մանրամասներին ծանոթացնելը: Ըստ նրա՝ ԱՄՆ ՄԶԳ-ի պատվիրակների այցը Գորիս այդ նպատակն է հետապնդում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest