«Լեռնային Ղարաբաղում միջազգային առաքելության ստեղծումը հնարավոր է բացառապես Բաքվի համաձայնությամբ», — մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի նախօրեին հնչեցրած հայտարարությունները՝ այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Որևէ հստակություն այս հարցում դեռ չկա։ Բացի այդ, պետք է հասկանալ, որ ցանկացած առաքելություն կարող է գոյություն ունենալ միայն ադրբեջանական կողմի համաձայնությամբ», — պնդում է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Մոսկվան շարունակում է շփումները «թե՛ Երևանի, թե՛ Բաքվի և թե՛ Ղարաբաղի էթնիկ հայերի հետ»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest