Այս պահի դրությամբ 19 հազար մարդ է հատել Կոռնիձորի մեր անցակետը. Դրանցից վելի քան 2500-ը արդեն գտնվում են իրենց տեղակայման վայրերում, որոնք դիմել են կառավարությանը աջակցություն ստանալու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Այս պահին Գորիսում է 1200 մարդ, որոնք գտնվում են տեղավորման գործընթացում: Դա հասկանալի պատճառներով ժամեր է պահանջում: Մնացածն ասել են, որ ունեն իրենց բնակության վայրերը: Մենք հասկանալով, որ դա մարդկանց կամքն է, ընդառաջ գնալով այդ կամքին չենք առարկել, որ գնան այն հասցեները, որտեղ որոշել են: Այնուամենայնիվ, ես հուսով եմ, որ շուտով այդ հոսքը կթուլանա, եւ երբ տեղավորման հետ կապված ամենակարեւոր հարցերը կարգավորած կլինենք, կգտնենք նաեւ այն մարդկանց, որոնք գտնվում են իրենց կողմից որոշված վայրերում եւ գուցե տարբեր ձեւաչափերով կպարզենք, թե ինչ անելիքներ կան իրենց հետ կապված:

Մի դեպքում դրանք կարող են լինել երեխաների կրթության հետ կապված հարցեր, մի դեպքում առողջապահության, մի դեպքում, բնակության պայմանները բարելավելու հետ կապված հարցեր: Այս բոլոր հարցերը առանձին-ատռանձին կհասկացվեն եւ յուրաքանչյուր խմբի հետ տարվող աշխատանքի արդյունքում լուծումներ կտրվեն»,-ասաց փոխվարչապետը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest