Երեկ Ասկերանի վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» բուժմիավորում, Իվանյան համայնքի բուժական կետ և ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ՝ տարբեր աստիճանի այրվածքներով։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Տուժաների հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։

Ըստ շտաբի՝ 7 տուժածներ մահացել են հիվանդանոցում։

«Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։
Ստեփանակերտում գտնվող բժիշկներն ու բուժանձնակազմն այս ծանր և սուղ պայմաններում կատարում են ամեն հնարավորը` վիրավորների կյանքը փրկելու համար: Զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհայտնենք»,- հաղորդում են շտաբից։

Երեկ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարել էր, որ վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել՝ նշելով՝ տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ Հայաստանի մասնագետները, այրվածքաբաններն ու ռեանիմատոլոգները մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործըներների հետ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest