Ռուս խաղաղապահները Արցախի Մարտունու շրջանի 70 բնակչի ուղեկցել են Ստեփանակերտ։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական էջից։

«Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մարտունու շրջանից իրականացվել է խաղաղ բնակչության հերթական տեղափոխումը։ Ընդհանուր առմամբ 70 մարդ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, հասցվել է Ստեփանակերտ։

Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են սննդով ու վառելիքով 190 տոննա բեռի մատակարարումը Ղարաբաղի խաղաղ բնակչության համար։

Ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման տարածքում շարունակում են մնալ 715 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 402 երեխաներ։ Կազմակերպված է նրանց բնակեցումը, սնունդը և բուժօգնությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest