«Ողջ տարիների ընթացքում Հայաստանի Ոստիկանությունում ոչ մի բարեփոխում տեղի չի ունեցել։ Ինչպես սովոր են խմբերով մի մարդու բռնել ու բռնության ենթարկվել, այդպես էլ շարունակում են։ Մենք տեսանք, թե ինչ վայրի գործողություններ էր իրականացնում Ոստիկանությունը։ Արտառոց էր անչափաս տղային ինքնամոռաց խեղդելը, տղան կարծես կորցնում էր գիտակցությունը։ Ճչում էին, որ թողնեն, բայց չէին թողնում»,- այս մասին այսօր Մեիդա կենտրոնում կայացած «Իրավապահ մարմինների արձագանքը ցուցարարների բողոքին որքանո՞վ է իրավաչափ» թեմայով քննարկամ ժամանակ ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը։

Ասուլիսի բանախոսներն էին նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը և ՀՔԱՎ-ի (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ) ղեկավար Արթուր Սաքունցը։

ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը կարճ անդրադարձ կատարեց իրենց գործունեության հիմնական մեթոդաբանությանը և աշխատանքային ռեժիմին։

Նինա Փիրումյանի խոսքով՝ ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը սեպտեմբերի 19-ից 22-ի դրությամբ առաձնազրույց են իրակացարել 150 ազատությունից զրկված անձանց հետ, որոնք ձերբակալված են թե՛ վարչական վարույթի շրջանակում, թե՛ քրեական։ 

«Բերման ենթարկծների թիվը այս պահին 270 է։ Մենք հավաքագրել և ամփոփել ենք այն տեղեկատվությունը, որը տրամադրվել է հենց հավաքի մասնակիցների կողմից»,- տեղեկացրեց Փիրումյանը։

ՄԻՊ-ի աշխատակազմը առանձացրել է հիմնական խնդիրները, որոնք շարունակական են և համակարգային բնույթ են կրում։

 «Խնդիրներից  առաջնայինը քաղաքացիներին ազատությունից զրկելու հիմքերն ու պահանջները չներյակացնելն է։ Քաղաքացիները նշել են, որ իրենք բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու իրավախախտման հիմքով, բայց նման օրինական պահաջան չի ներկայացվել»,- ասաց Նինա Փիրումյանը՝ նշելով մյուս խնդիրների մասին։

Ձերբակալված քաղաքացիներին զանգի հնարավորություն չի տրվել։ Արձանագրվել են նաև փաստաբանների կողմից ահազանգման դեպքեր, երբ նրանց խոչընդոտել են մուտք գործել ոստիկանական կամ քննչական բաժիններ։ Եղել է նաև քաղաքցիներին բուժօգնություն չտարամդրելու դեպք։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանի խոսքով Ներքին գործերի նախարարությունը առանձնանում է նարնով, որ բռնության են ենթարկում քաղաքացուն և հենց նրա դեմ էլ քրեական հետապնդում է սկսվում։

«Ուզում եմ ընդգծել երկու տասնյակից ավելի փաստաբանների հայտարարությունը այն մասին, որ բոլորն անխտիր բռնության են ենթարկվում՝ բերման ենթարկվելու պահից սկսած, և շարունակվում են ոստիկանական բաժանմունքներում։ Մոտ 50 անձի նկատմամաբ քրեական հետապնդումներ են հարուցվել։ Դատարանները բոլորին անխտիր կալանքներ են տալիս։ Դա հիշեցնում է մարտի 1-ից հետո դեպքրեը»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։

ՀՔԱՎ-ի ղեկավար Արթուր Սաքունցը իր խոսքում նշեց, որ բռնությունների դեպքերը, երբ ցուցարարները մասսայաբար բերման են ենթարկվում, տարիներ շարունակ կիրառվող պրակտիկա է։ 

«Դա համակարգային բնույթ է կրում և բռնության դեպքերով արդյունավետ քննություն չի իրականացվում։ Իսկ ծառայողկանա քննությունները պարզապես գրված են թղթեր վրա, բայց բովանդակային ազդեցություն ոչ մի կերպ չի թողնում Ոստիկանության վարքագծի վրա։ Սա փաստացի դրսևորում է, թե իրապես ինչպիսի ազդեցություն է ուեցել Ոստիկանության համակարգում «բարեփոխում» ասվածը, և կարող ենք արձանագրել՝ զրո արդյունք»,- ասաց նա՝ հավելելով, որ ոչ օրինական մեթոդներով օրինականություն չի կարող հաստատվել, դա անհամարժեք է և անթույլատրելի։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ադրբեջանակն զինված ուժերի կողմից Արցախի նկատամամբ կատարված լայանծավալ հարձակումից և իշխանությունների կոմղից չմիջիամտելու վերբերյալ հայտաարությունից հետո Երևանում տեղի են ունենեում զանգվածային բողոքի ցույցեր, քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Այսօր առավոտյան ևս ժամը 8-ից մեկնարկել են անհտազանդություն ակցիաները և ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն 12։25-ի դրությամբ կա 168 բերման ենթարկված։ 

Լուսինե Հակոբյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest