Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և անհապաղ աջակցություն ցուցաբերենք Լեռնային Ղարաբաղի հայերին։ Այս մասին X-ի (Twitter) իր էջում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը։

«Ես խոսել եմ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ անցած գիշեր սահմանին Ադրբեջանի զորքերի կուտակման և նրանց շարունակական ագրեսիայի հետ կապված իմ մտահոգությունների մասին, ինչի մասին ես նախազգուշացրել եմ անցյալ շաբաթվա լսումների ժամանակ: Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևին և անհապաղ աջակցություն ցուցաբերենք Լեռնային Ղարաբաղի հայերին»,- գրել է Մենենդեսը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest