Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինիս կոչ է արել Բաքվի ռազմական գործողության համատեքստում անվտանգության երաշխիքներ տրամադրել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով Ելիսեյան պալատին:

Ըստ գործակալության՝ Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի որոշումը, որը խորացնում է հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում և վտանգի տակ է դնում արդար և կայուն խաղաղության հասնելու շարունակական ջանքերը։

Ֆրանսիայի նախագահը կոչ է արել «երաշխավորել Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest