Ցեղասպանության կանխման Լեմկինի ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին կոչ անում միջոցներ ձեռնարկել Արցախի հայկական ինքնության պաշտպանության համար․

«Ադրբեջանը ռազմական ագրեսիայի է դիմել, որպեսզի ստիպի դեմոկրատական Արցախի հայկական Հանրապետությանը հանձնվել բռնապետին։

Ռուսաստանը հայտարարել է, որ դա Ադրբեջանի «ներքին գործն է», չնայած ռուս խաղաղապահների՝ Արցախի խաղաղ բնակչությանը պաշտպանելու եւ 2020թ. հրադադարի մասին հայտարարության նման խախտումները կանխելու թվացյալ մանդատին։

Հինգշաբթի՝ սեպտեմբերի 21-ին, Ռուսաստանը ղեկավարելու է «վերինտեգրման վերաբերյալ բանակցությունները» Ադրբեջանի եւ Արցախի իշխանությունների միջեւ Եվլախում։

Լեմկինի իսնտիտուտը մեկ անգամ եւս դատապարտում է Ադրբեջանի անպատժելիությունը եւ համաշխարհային առաջնորդներին կոչ անում Արցախի հայկական ինքնությունը պաշտպանելու միջոցներ ձեռնարկել այն պետության ներսում, որը ղեկավարում են՝ ելնելով ցեղասպանական հայատյացությունից»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest