Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Կամիկավա Յոկոն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որով լուրջ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջին վատթարացման կապակցությամբ և վճռականորեն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ներկայիս ռազմական գործողությունները։

«Ճապոնիան բոլոր կողմերին կոչ է անում այս տարածաշրջանի հետ կապված խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով»,- նշված է հայտարարության մեջ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest