Պաշտոնական Ստեփանակերտը կոչ է անում միջազգային դերակատարներին և շահագրգիռ բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Արցախի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ:

«Արցախի Հանրապետությունը մշտապես եղել է խաղաղ կարգավորման կողմնակից և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բոլոր հարցերի լուծումը տալ բանակցությունների միջոցով», — հայտնում է Արցախի նախագահի գրասենյակը:

Սամվել Շահրամանյանն այսօր շտապ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, քննարկվել են ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները:

Շեշտելով, որ Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ՝ Ստեփանակերտն Ադրբեջանի գործողությունները էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականություն է որակում, հումանիտար միջանցքի առաջարկն էլ մարդասիրության կեղծ օրակարգ համարում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest