ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին այսօր Նյու Յորքում հանդիպում կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ, այս մասին պաշտոնյան տեղեկացրել է «X»-ի իր միկրոբլոգում։

«Եվս մեկ անգամ կոչ կանեմ շարունակել դիվանագիտական աշխատանքը շփումներն ու ջանքերը կայուն խաղաղության ուղղությամբ», — նշել է Օսմանին

«Խորապես անհանգստացած եմ Ստեփանակերտում/Խանքենդիում ռազմական գործողությունների և դրա հետ կապված քաղաքացիական անձանց համար վտանգի կապակցությամ: Կոչ եմ անում անհապաղ թուլացնել լարվածությունը։ Խաղաղ երկխոսությունը պետք է լինի միակ տարբերակը, և մարդասիրական մտահոգությունները պետք է առաջնահերթություն լինեն»,- հայտարարել է Օսմանին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest