Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից  իրականացվող ռազմական ագրեսիայի հետևանքով Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 6-7 երեխա։ Այս տեղեկությունը հաստատեցին «Արևիկ» բուժմիավորումից։
Նրանց վիճակի վերաբերյալ, սակայն, հիվանդանոցից որևէ մանրամասներ չհաղորդեցին, նշելով, որ դրա վերաբերյալ ավելի ուշ տեղեկություն կփոխանցեն։

Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, Ժամը 13։20-ի սահմաններում ԼՂ  բնակիչներից տեղեկություններ են ստացվելոր գնդակոծության ձայներ են լսվում նաև Ստեփանակերտում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդագրություն է տարածել այդ մասին՝ փաստացի չթաքցնելով ԼՂ տարածքում ռազմական գործողություն իրականացնելու փաստը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest