Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով հայտարարել է Արցախի դեմ իրականացվող հերթական ռազմական ագրեսիայի մասին։

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ «իրականացվում է տեղային բնույթի հակաաբեկչական գործողություն»։ Հաղորդվում է, որ «գերճշգրիտ զինատեսակների կիրառմամբ գործողությունների շրջանակում շարքից հանվում են Արցախի ՊԲ-ի դիրքերը, դրանց երկարաժամկետ կրակակետերը, ինչպես նաև մարտական ​​միջոցներն ու ռազմական օբյեկտները»։

Նշվում է նաև, որ, իբր, քաղաքացիական բնակչությունն ու ենթակառուցվածքային օբյեկտները հարձակման չեն ենթարկվում։ Ի դեպ, Բաքուն պաշտոնապես հայտնում է նաև, որ իր ռազմական ագրեսիայի մասին տեղեկացրել է ռուս խաղաղապահներին։ «Կատարվող գործողությունների մասին տեղեկացվել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական մոնիթորինգի կենտրոնի ղեկավարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest