Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով հայտարարել է Արցախի դեմ իրականացվող հերթական ռազմական ագրեսիայի մասին։
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ «իրականացվում է տեղային բնույթի հակաաբեկչական գործողություն»։ Հաղորդվում է, որ «գերճշգրիտ զինատեսակների կիրառմամբ գործողությունների շրջանակում շարքից հանվում են Արցախի ՊԲ-ի դիրքերը, դրանց երկարաժամկետ կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները»։
Նշվում է նաև, որ, իբր, քաղաքացիական բնակչությունն ու ենթակառուցվածքային օբյեկտները հարձակման չեն ենթարկվում։ Ի դեպ, Բաքուն պաշտոնապես հայտնում է նաև, որ իր ռազմական ագրեսիայի մասին տեղեկացրել է ռուս խաղաղապահներին։ «Կատարվող գործողությունների մասին տեղեկացվել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական մոնիթորինգի կենտրոնի ղեկավարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: