Աշխարհահռչակ դերասան Մարկ Ռուֆալոն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամին՝ նշելով, որ դա լուրջ հարց է, որը չի լուսաբանվում մեդիայի կողմից։

Այդ մասին Ռուֆալոն գրել է X-ի (նախկինում Twitter) իր միկրոբլոգում՝ կիսվելով աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի գրառմամբ, որում վերջինս կիսվել էր իր և ամերիկահայ հայտնի բժիշկ էրիկ Էսրաիլյանի հոդվածով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։

 

«Սա լուրջ հարց է, որը չի լուսաբանվում մեդիայի կողմից»,- գրել է Ռուֆալոն։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest