Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, որը գտնվում էր Գորիսում Արցախի համար նախատեսված հումանիտար օգնությունը ուղեկցելու նպատակով, հանդիպել է ադրբեջանական գերության մեջ գտնվող Վագիֆ Խաչատրյանի դստեր հետ։ Տիկին Հիդալգոն խոստացել է անձամբ զբաղվել Խաչատրյանին հայրենիք վերադարձնելու հարցով։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին ադրբեջանական ուժայինները Հաքարիի անօրինական անցակետում կալանավորել էին 68-ամյա Խաչատրյանին, որը Արցախից մեկնել էր Հայաստան սրտի վիրահատության համար։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest