«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամ կանայք կառավարության շենքի մոտ այսօր «Մանդատ չունես» խորագրով լուռ ակցիա են իրականացնում՝ պահանջելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից «չհանձնել հայրենիքը, չպառակտել ազգը»:

Կանայք ձեռքերում պահած ունեն «Մանդատ չունես՝ պատմական հիշողությունը ջնջես», «Մանդատ չունես՝ ազգ պառակտես», «Մանդատ չունես՝ հայրենիք հանձնես», «Մանդատ չունես՝ Արցախ հանձնես» գրություններով պաստառներ:

«Մեր նախաձեռնությունը միավորում է  տարբեր տարիքի, տարբեր մասնագիտութունների կանանց Արցախը հայկական պահելու վճռականության շուրջ։ Մենք վերահաստատում ենք անկախության հռչակագրով Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու շուրջ ՀՀ ստանձնած հանձառությունը։ Նկատում ենք, որ ներկայիս իշխանությունների կողմից իրականացվող բանակցությունները, դրանից  բխող դավադիր գործողությունները միտված չեն ի շահ Հայաստանի,  ի շահ Արցախի, հետևաբար եկե ենք այստեղ բարձրաձայնելու մեր խոսքը «Մանդատ Չունես» խորագրի ներքո»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախաձեռնության անդամ Նաիրա Մարգարյանը։

Նրա խոսքով, գործող իշխանությունները չեն կատարում իրենց պարտավորությունները, գիտենք, որ դրժել են իրենց նախընտրական ծրագիրը, որի դիմաց ստացել են քվե։ Բացի այդ, նրա պնդմամբ, այս իշխանությունները չեն ներկայացնում իրենց ընտրողներին։

«Այստեղ ենք ասելու, որ այս իշխանությունները  Արցախը հանձնելու իրավունք, լիազորություն մանդատ չունեն։ Մանդատ չունեն նաև պատմություն կեղծել, բանակ քանդել, մեզ բարոյազրկել, մեր քաղաքացիներին թշնամու ճիրաններում լքել, սոված թողել… Այս շարքը կարելի է  անվերջ շարունակել, բայց  եկել ենք այստեղ ասելու՝ այս իշխանություններn ուղղակի մանդատ չունեն»,- ընդգծել է Մարգարյանը։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest