Պետք է դիմել ՌԴ-ին, իրավիճակով հետաքրքրվող բոլոր դերակատարներին՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի, անվտանգային խնդիրների շուրջ Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ-պահանջով: Այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Քանի որ որեւէ մեկը չի կարող երաշխավորել Ադրբեջանի տարածքում մեր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը, այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայրում կամ ցանկացած այլ անվտանգ վայրում՝ երրորդ կողմի մասնակցությամբ, որի միջոցով պետք է ապահովվեն քննարկման կառուցողականությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների անխախտելիությունը: Ես համոզված եմ, որ ՌԴ-ն կարող է և ունակ է կազմակերպել ստեղծված իրավիճակի քննարկման նպատակ հետապնդող հանդիպում: Պետք է կանգ առնել եւ հստակ հասկանալ, թե ուր ենք գնում եւ ինչ ճանապարհով, ում օրակարգով եւ ինչպես՝ այդ ընթացքում առաջ քաշելով նաեւ սեփական օրակարգը: Այդ հանդիպման արդյունքները պետք է ներկայացնել հանրությանը եւ դրանից հետո ընդունել համապատասխան որոշումներ»,- նշել է Ներսիսյանը:

Ներսիսյանի խոսքով՝ Այդ հանդիպման արդյունքները պետք է ներկայացվեն հանրությանը եւ դրանից հետո ընդունել համապատասխան որոշումներ: «Պետք է պատասխանատվություն ստանձնել և քայլեր ձեռնարկել, անորոշության ու մթության մեջ տարվող այս պայքարը ուժասպառ է անելու Արցախի ժողովրդին՝ իր բացասական հետևանքներով: Պետք է բաց երկխոսություն վարել ժողովրդի հետ, նախաձեռնություն ցուցաբերել, չգերագնահատել միջնորդ երկրների ջանքերը և չթերագնահատելով ՝ դրանք ճիշտ օգտագործել: Պետք է չվախենալ դժվարություններից ու մնալ հաստատուն: Այս իրավիճակից դուրս գալու ուղիները որոշելու պատասխանատվությունը բոլորինն է, պետք է գործել ոչ թե վախվորած, այլ համարձակորեն», -հավելել էարցախցի պաշտոնյան:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest