Միայն այս տարվա ընթացքում ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված 50,000 դրամ աջակցություն է նշանակվել ավելի քան 7340 երեխայի։ Ծրագրի մեկնարկից մինչ այժմ աջակցություն է նշանակվել ընտանիքում երրորդ և հաջորդ ավելի քան 17000 երեխայի։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ըստ հաղորդագրության՝ աջակցությունը տրամադրվում է մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Այն նշանակվում է, եթե՝

• երեխան ծնվել է 2022 թ․ հունվարի 1-ին կամ հետո,
• աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է,
• դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
• դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest