Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է. 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Կիրակի օրը Երևանի կենտրոնում սեփական բնակարանում դանակի հարվածներով սպանվել էր 28-ամյա տրանսգենդեր քաղաքացի, ոստիկանությունը ժամանել էր դեպքի վայր, երբ հաղորդում էր ստացել բնակարանի հրդեհի մասին։

«Օգոստոսի 20-ին, ժամը 17.04-ին, 911 ծառայությունից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կողբացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում հրդեհ է:
Նշված հասցե մեկնած ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են դիակ: Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Դիակի վրա կտրած-ծակած վնասվածքներ են հայտնաբերվել» ,- նշված է հաղորդագրության մեջ։
«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կասկածյալը օգոստոսի 21-ին, ժամը 02.40-ին,  Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Ըստ նախնական տվյալների՝ 26-ամյա եիտասարդը սուր, ծակող-կտրող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամյա քաղաքացուն՝ պատճառելով մահ, այնուհետև հետքերը թաքցնելու նպատակով հրդեհել է բնակարանը»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest