Մեծ թվով ամերիկահհայեր բողոքի ակցիա են իրականացրել՝ Լաչինի միջանցքի շրջափակմանը վերջ տալու և Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը կանխելու նպատակով։

Ամերիկահայերրը անհնազանդության ակցաներ իրականացնում են արդեն մի քանի օր։ Աայս անգամ նրանք նախ ավտոերթով Բըրբանքից ուղևորվել են դեպի Գլենդեյլ, ապա փակել գլխավոր մայրուղիներից մեկը՝ մոտ չորս ժամ կաթվածահար անելով երթևեկությունը։

Ըստ ակցիայի մասնակիցների՝ իրենք ուղևորվում են Բըրբանք, որտեղ կհայտարարվի, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Գլենդեյլի քաղաքապետ Արդի Քասախյանի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի զրույցի արդյունքներով։

Ցուցարարներն իրենց հետ ունեցել են Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաև պաստառնել «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Դադարեցրեք ցեղասպանությունն Արցախում», «Ադամ Շիֆ, մի՛ անտեսիր մեզ» գրություններով:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest