Freedom House միջազգային րավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել  է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  ահազանգին Արցախում տիրող ծանր հումանիտար իրավիճակի մասով։

Կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլ տալ մարդասիրական բեռների անցում։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին թույլատրել ԿԽՄԿ-ին կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին և անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը՝ երաշխավորելով անհատների, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժը»,-ասվում է կառույցի թվիթերյան գրառման մեջ։

Կոչ է արվում նաև ճնշում գործադրել  Ադրբեջանի վրա։

«Տարածաշրջանում վատթարացող մարդասիրական իրավիճակը խաղաղ բնակիչներին զրկել է դեղորայքից և առաջին անհրաժեշտության ապրանքներից: Մենք հորդորում ենք ժողովրդավար կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ կոչ անելով վերջ տալ անմեղ մարդկանց դիտավորյալ  սովամահությանը»,-ասվում է հայտարարության մեջ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest